Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության պետքարտուղարը, Պառլամենտի նախագահը և Հայ Ճամփա կազմակերպությունը՝ Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ այցելել են Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղ՝ բարեգործական նպատակով։ Այնտեղ հանդիպում են ունեցել գյուղի Սողոմոն Թեհլերյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանի հետ, ծանոթացել դպրոցի և գյուղի հիմնախնդիրներին։ Հանդիպման շրջանակում Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը  նյութական միջոցներ է նվիրաբերել գյուղի դպրոցին և դպրոցի տնօրենին տրամադրել ֆինանսական օգնություն՝ Արցախից տեղահանված բնակիչներին փոխանցելու համար։ Նախաձեռնությունը կազմակերպել էին Արևմտյան Հայաստանի Արտակարգ Իրավիճակների Նախարարության պետքարտուղար Գրիգորի Գասպարովը և Պառլամենտի նախագահ Լեոնարդո Բասմաջյանը։ Օգնությունն ստացվել էր Արգենտինայում և Ֆրանսիայում բնակվող տարագիր հայերի կողմից։

Արևմտյան Հայաստանը միշտ պատրաստ է ցուցաբերել իր նյութական աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի ժողովրդին, ինչպես նաև՝ ապահովել նրանց անվտանգությունը։

Սիրելի հայրենակիցներ, եթե դուք էլ ցանկանում եք կատարել հայանպաստ բարեգործություն, կարող եք անցնել ստորև նշված հղումով կամ կատարել փոխանցում հաշվեհամարներին՝


http://www.western-armenia.eu/soutien.htm 


BANQUE DU BÉNÉFICIAIRE : 18206

SWIFT : AGRIFRPP882

IBAN : FR76 1820 6001 6060 2410 5442 422

BÉNÉFICIAIRE : Assemblée des Arméniens (AAAO)

COMPTE BÉNÉFICIAIRE  N : 60241054424