Պատմական «Սատանայի ամրոցը», որը կառուսցված է Արևմտյան Հայաստանի Արդահանի Չըլդըր շրջանում, Կարաչայ կիրճի ժայռերի գագաթին, իր իքնատիպությամբ միշտ գրավում է այցելուների ուշադրությունը: Ենթադրվում է, որ Սատանայի ամրոցը կառուցվել է Ուրարտական (Արարատյան թագավորություն) ժամանակաշրջանում:

Ամրոցը, որը տպավորիչ է իր յուրահատուկ բնությամբ և համայնապատկերով, հատկապես ուշադրության է արժանանում օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Իսկ տարվա այս եղանակին առավել գեղեցիկ է, քանի որ շրջակա բնությունը սկսել է դեղնել և հագնել աշնանային գույներ:

Սիրելի հայրենակիցներ, եթե դուք էլ ցանկանում եք տեսնել մեր հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում գտնվող այս չքնաղ վայրը, անպայման այցելեք և վայելեք բնության ու մշակույթի հրաշալիքները։