Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը Եռաբլուր կատարած այցի ժամանակ հանդես եկավ խոսքով, որտեղ խոսեց այցի խորհրդի և կարևորության մասին։ Հիշեցրեց, որ Հայաստանն իր պետականությունը  դե ֆակտո ստացել է 1920 թվականի հունվարի 19-ին  Գերագույն խորհրդի որոշմամբ՝ Արևմտյան Հայաստանի պետականության հիմքերի վրա։ Սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի հետ միասին այս տոնը նշելը խոսում է այն մասին, որ Արևմտյան Հայաստանը հարգում է հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ապացուցում է, որ միասնականությամբ կարող ենք պետականությունը առաջ տանել։

Պարոն Աբրահամյանը նշեց, որ Եռաբլուր այցելել են հատուկ պատվիրակությամբ և հավելեց, որ իրենց նպատակն է պաշտպանել  միացյալ Հայաստանի իրավունքները, որոնք հիմնավորվել են Արևմտյան Հայաստանի տարածքի վրա՝ ցեղասպանությունից հետո։ Եզրափակելով խոսքը, նախագահ Արմենակ Աբրահամյանը նշեց, որ այն ինչ կատավեց Արցախում 2020 թվականին, չսահմանափակվեց միայն Արցախով, այլ նաև տարածվեց Արևմտյան Հայաստանում։