Իր պատմությամբ ու բնությամբ հարուստ տարածաշրջանի աշխարհագրությունը հաճախակի է զոհաբերվում ամբարտակներին: Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ նահանգի պատմական Գելիյե Գոդերնե հովիտը նույնպես նախատեսվում է ավելացնել այն տեղանքների ցանկին, որոնք կհայտնվեն ջրամբարի ջրերի տակ։ Դրանցից են նաև  պատմական Հասանքեյֆը, Էյիլը և Հալֆեթին:

Նեոլիթյան ժամանակաշրջանի հետքերը կրող պատմական Թաշքյոփրու և Գելիյե Գոդերնեի հովիտը գարնան գալուստով հազար ու մի գույն են ստանում, և գարնան ու  ամռան ամիսներին ընդունում են հազարավոր տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների:

Իր սառնորակ բնական աղբյուրներով և անչափ գեղեցիկ տեսարաններով բոլորին հայտնի  հովիտը վերջին տարիներին հայտնվել է անհետացման սպառնալիքի տակ:

Հովիտը հեղեղվելու է Սիլվանի ջրամբարի պատճառով, որը սկսվել է կառուցվել 2009 թվականին և 70 տոկոսով պատրաստ է։ Կառուցումն ամբողջությամբ կավարտվի առաջիկա երեք տարում:

Ջրամբարի կառույցի ավարտին պատմական հովտի հետ միասին ջրի տակ կանցնեն հազարավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր և բնակելի գյուղեր։