Արևմտյան Հայաստանի Հաքքարի նահանգի Յուքսեկովա գավառում,  Նեհիլ կոչվող եղեգնուտներում,  որտեղ ապրում են բազմաթիվ թռչունների տեսակներ և ժողովրդի կողմից կոչվում է թռչունների դրախտ, անհայտ պատճառով 3 օր առաջ հրդեհ է բռնկվել, որը  տեղ -տեղ դեռևս շարունակվում է:

Քաղաքացիների ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները: Նեհիլ եղեգնուտի հրդեհաշիջման աշխատանքին մասնակցում են նաև շրջակա գյուղի բնակիչները: Չնայած հրշեջ-փրկարարներն աշխատում են օր ու գիշեր, կրակը տեղ-տեղ դեռ շարունակվում է: