Արևմտյան Հայաստանի Մշո դաշտում գտնվող և բնությունից մարդկային գլխի ձև ստացած ժայռը գրավում է հնագետնորի և այցելուների ուշադրությունը: Տեղի բնակիչները ժայռին տվել են «Հարթավայրին նայող մարդը» անվանումը։ Ենթադրվում է, որ ժայռը մեր օրերն է հասել Նոյան ջրհեղեղից հետո։ Ինչպես նշում են հնագետները՝ ժայռի տարածքում գտնվում են նաև սկյուռի, կրիայի և առյուծի տեսքով ժայռեր։ Համապատասխան մարմինները սկսել են աշխատանքներ տանել այս տարածքը զբոսաշրջային վայր դարձնելու ուղղությամբ: