ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Համանախագահները Միրզոյանի և Բայրամովի հետ ունեցել են նաև առանձին հանդիպումներ: 

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահներն ու արտգործնախարարները, հայտարարության համաձայն, քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ»: Միջնորդներն առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված հատուկ միջոցառումներ և հնարավոր հետագա քայլեր: Միջնորդները ողջունում են արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր: