Ռուսաստանից «Էրեբունի» օդանավակայան է ժամանել Արցախի բնակիչների համար հումանիտար բեռ տեղափոխող ռուսական ինքնաթիռը։ Մարդասիրական ակցիան կազմակերպվել է հայկական և ռուսական բարեգործական հիմնադրամների համատեղ ջանքերով։

Իլ-76 ինքնաթիռը Հայաստան է բերել մի քանի տոննա մարդասիրական օգնություն` հիմնականում հագուստ, կոշիկ, այդ թվում` մանկական, և տարբեր կենցաղային ապրանքներ։

Մարդասիրական նախաձեռնությունն իրականացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի և ռուսական «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից:

Հիմնադրամն իր հերթին բժշկական սարքավորումներ և պարագաներ է փոխանցել Արցախի բուժհաստատությունների համար: