Արևմտյան Հայաստան — 2021 թ  սեպտեմբերի 26-ին Արևմտյան Հայաստանի հայերի միության պատվիրակությունը կիրակի օրը  Մարսելի Սուրբ Թարգմանչաց Հայ Առաքելական եկեղեցում արցախյան պատերազմի զոհուածերին նվիրված խաչքարի դիմաց մասնակցեց  2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների ոգեկոչման արարողությանը։

Այս ոգեկոչումը կատարվեց ի հիշատակ Արցախի հերոս պաշտպանների և հայրենիքի պաշտպանության համար զոհվածների:

Ի հիշատակ մեր զոհված զինվորների՝ 2021 թվականի սեպտեմբերի 28 -ին, ժամը 16: 00 -ին, Անտիբի “Կոմբատանտ ​​տանը” տեղի կունենա համաժողով ՝ նվիրված Արցախյան պատերազմներին: