Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Չալդըրան գավառի և Աղրըի Դողուբայազեթ գավառների միջև գտնվող Թոնդրակ լեռան վրա, որն ունի 3533 մետր բարձրություն, տեղացել է այս տարվա առաջին ձյունը:

Արևմտյան Հայաստանի ամենաբարձր լեռներից մեկի՝ Սիփան լեռան գագաթը, որի բարձրությունը 4 հազար 58 մետր է,  նույնպես սպիտակել է ձյան տեղումներից: Սիփան կեռը գտնվում է Վանա լճի հյուսիսի և Բաղեշի Ադիլջևազ գավառի սահմաններում։