ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է «խաղաղության», բայց «Զանգեզուրի միջանցքի» բացման պայմանով: Ավելի վաղ Էրդողանը հանդես էր եկել նման վերջնագրով՝ խոսելով Փաշինյանի կողմից «դրական ազդակների» մասին:

ՄԱԿ-ում ունեցած ելույթում Ալիևը փաստորեն խոստովանեց, որ «հակամարտությունը լուծել է ուժով»՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները:

ՌԴ-ից, Թուրքիայից բացի, միջազգային հիմնական դերակատարները Ղարաբաղը չեն ճանաչում որպես «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս»: Համաշխարհային հանրությունը կոչ է անում Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնք ուղղակիորեն կասկածի տակ են դնում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ Ալիևի ընկալմամբ:

Այս «ամբողջականությունը» լիովին կախված է Հայաստանի ստորագրությունից և Հայաստանի հետ Արցախի վերամիավորման որոշման կատարումից:

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է փոփոխություններ, որոնք նախատեսում են 2020 թվականի պատերազմին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների և Թուրքիայի, ահաբեկիչների և վարձկանների մասնակցության հետաքննություն: Հայաստանը, Սևրի դաշնագրի 92-րդ հոդվածի հիմունքներով հնարավորություն ունի իր խնդիրները միջազգային ամենաբարձր մակարդակի հասցնելու համար: