Հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Քրիսոստոմոսը II-ը կիպրացի թուրքերի մասին հայտարարություն է արել: Քրիսոստոմոս II-ի պնդմամբ՝ կիպրացի թուրքերը «չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ մեծամասնություն կազմող հույները»:

Քրիսոստոմոս II-ը,  «Արդյո՞ք եկեղեցին լավ հարաբերություններ ունի Կիպրոսի թուրք կրոնական առաջնորդի հետ» հարցին պատասխանել է․ «Մենք լավ հարաբերություններ ունենք այն մարդկանց հետ, ովքեր իրենց իսկապես կիպրացի են զգում: Բայց ոչ նրանց հետ, ովքեր նախ թուրք են,  հետո կիպրացիներ: Քանի որ նրանք ցանկանում են թուրքական պետություն Կիպրոսում: Նրանք չեն ցանկանում, որ մենք առաջվա պես  միախառն լինենք»: