Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավոր, արցախյան 2 պատերազմների մասնակից Հայկարամ Մնացականյանը ներկայացրեց անկախության մասին իր պատկերացումներն ու տեսլականը՝ այն համեմատելով ազատության հետ։ Պատգամավորը իր խոսքում նշեց, որ իր համար իրական անկախությունը դա առաջին հանրապետության անկախությունն էր և սա միայն կարող է լինել դրա իրավահաջորդը։

Օրվա խորհրդից ելնելով,  անդրադարձավ  44 օրյա պատերազմին՝ խոնարհմամբ հիշատակելով հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած տղաներին՝  շեշտելով  անկախությունը նրանց շնորհիվ պահելու կարևորագույն հանգամանքը։ Պատերազմից հետո վերարժեվորվել են շատ բաներ, այդ թվում նաև մարզական կրթությունը հասարակության լայն շրջանակներում, և դա հիմք ընդունելով, «Հայ Ճամփա» կազմակերպության հետ մեկտեղ  այժմ իրականացվում են լայանածավալ պարապմունքներ՝ նախատեսված  և՛ աղջիկների, և՛ տղաների համար: