Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը հղում տալով ադրբեջանաիրանական լարված հարաբերություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կշարունակի աճել և հարուրերորդական մակարդակի պաշտոնյաների ու հոգևորականների միջոցով կհնչեն նոր մեղադրանքներ ու սպառնալիքներ։ Բայց, որպեսզի մենք լավ պատկերացնենք, թե տարածաշրջանային իրական քաղաքականությունը՝ ռեալպոլիտիկը, պետք է հասկանանք, որ Իրանին ոչ մի կերպ ոչ մի լարվածություն պետք չի, Ադրբեջանը ևս պատրաստ չի պատերազմի, քանի որ 2020-ի պատերազմի ժամանակ կորցրեց չափից շատ մարդկային ու ռազմական ռեսուրսներ»։

Ըստ մեդիափորձգետի` Հայաստանի կողմից սխալ քայլ կլինի սպասել ադրբեջանաիրանական հարաբերությունների վատթարացմանը, քանի որ դա ամեն րոպե կարող է փոխվել հակառակի, իսկ Հայաստանը այդ իրավիճակից ոչինչ չի կարող շահել։

Մեդիափորձագետը չի բացառում նաև, որ Ադրբեջանը կօգտագործվի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի կողմից՝ որպես Իրանի դեմ ագրեսիայի հարթակ։ Նա ամիսներ շարունակ իր պնդումներում նաև  զգուշացնում էր,  որ արցախյան վերջին պատերազմի հիմնական նպատակներից մեկն էլ Իրանի հյուսիսային շրջանների մոտ թուրքական և ահաբեկչական խմբավորումների տեղակայումն էր։