Միացյալ Նահանգների նախագահին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հարցրել են նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանից Ս-400-ի երկրորդ խմբաքանակի գնման հայտարարության մասին: Նախագահ Էրդողանը, ով Ս-400-ի և F-35- ի վերաբերյալ հայտարարություն էր արել, ասելով. «Անհրաժեշտության դեպքում մենք կգնենք այլ երկրներից կամ էլ ինքներս կարտադրենք», ստացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատասխանը: Բայդենը հակիրճ է արձագանքել Էրդողանի խոսքերին. «Մենք վաղուց ենք փակել այս հարցը»:

Նախագահ Էրդողանը, անդրադառնալով Թուրքիայի Ս-400 գնելու հետ կապված ԱՄՆ-ի վերաբերմունքին, ասել էր, որ բայդենը չի կարող միջամտել իրենց գործին:

Լրագրողի հարցին, «Դուք դեռ մտադի՞ր եք գնել Ս-400-ների նոր խմբաքանակ», Էրդողանը պատասխանել է․«Այո։ Սրանից հետո ոչ ոք չի կարող միջամտել, թե ինչ կամ որքան զենք ենք գնելու, կամ էլ որ երկրից ենք  գնելու մեր պաշտպանական համակարգերը։ Ոչ ոք չի կարող միջամտել այս վերջին որոշմանը նույնպես»: