Մ․թ․ա. IV հազարամյակի մարդու կերպարը աշխարհում առաջին անգամ վերստեղծվել է Հայաստանում։

Հայ գիտնականները Բրազիլիայի, Չեխիայի և Իռլանդիայի գործընկերների հետ միասին վերստեղծել են Արենի-1 քարանձավում բնակվող ամենահին մարդու արտաքին տեսքը: Մարդաբանական վերակառուցումն իրականացվել է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ` ձեռք բերված հնագիտական ​​տվյալների և ԴՆԹ -ի անալիզների հիման վրա:

Հիշեցնենք, որ 2007-2014թթ. Արենի-1 քարանձավում պեղումների ժամանակ  հայտնաբերվել են Եվրասիայի ամենահին կոշիկները, աշխարհի հնագույն գինեգործական համալիրը և բազմաթիվ այլ արժեքավոր արտեֆակտներ, որոնք հուշարձանը հասցրել են համաշխարհային ճանաչման: Քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև  շատ արժեքավոր գտածոներ: