Սեպտեմբերի 27-ին, Արցախյան վերջին պատերազմի վերսկասման խորհրդանշական օրը, տեղի ունեցավ պատմաբան Արմեն Այվազյանի «Հայ զինվորականության պատվո վարքականոնը» գրքի շնորհանդեսը:

Գրքում տեղ գտած ուսումնասիրությունը բացահայտում է հայ զինվորականության գաղափարական և բարոյահոգեբանական արժեհամակարգը 4–5-րդ դարերում։ Համեմատական քննության են ենթարկվում ասպետական, սամուրայական և հայ զինվորական պատվո վարքականոնները։ Ուրվագծվում են հայ ժողովրդի մտայնության և մշակույթի վրա հին հայկական զինվորական դասի թողած ազդեցությունները, ինչպես նաև հայկական զինուժի թվաքանակը հին և միջին դարերում։ Վկայակոչվում ու մեկնաբանվում են օտարների՝ հայոց մարտական հատկանիշներին տված գնահատականները։

 

 

 

Հայ ժողովրդական «Մանի ասեմ» վիճակի և «Շաղքր-շուղքր» երգերն են: