ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Արևմտյան Հայաստանի Նախագահ Արմենակ Աբրահամյանի նոր աշխատանքային շրջանը  բուռն է մեկնարկել՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հիշատակման միջոցառումներ եւ հանդիպումներ։ Նախագահի օրակարգը հագեցած է նաև արտաքին եւ դիվանագիտական ​​հարցերով:

Անտիբ-Ժան-լե-Պենի քաղաքապետարանը և «Կոմբատանտի ​​տունը» նախագահ Արմենակ Աբրահամյանին հրավիրել էին ներկայացնելու Արցախում առկա իրավիճակը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմից հետո:

Լեփ-լեցուն դահլիճում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո նախագահ Արմենակ Աբրահամյանը շնորհակալություն  հայտնեց բոլոր հյուրերին և մասնակիցներին:

Հայ համայնքը արժանապատվորեն ներկայացրեցին Ֆրանսիայի վետերանների ասոցիացիայի և հայազգի դիմադրողների անդամների նախագահ Ժան Ղազարոսյանը և Հայ վետերանների և համակիրների ազգային ասոցիացիայի նախագահ Վրեժ Աբրահամյանը:

Հայրենակցական միությունների պատասխանատու, քաղաքապետարանի խորհրդական, գնդապետ Ժերալդ Լակոստի ներկայությամբ նախագահ Արմենակ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով Անտիբի քաղաքապետ Ժան Լեոնետիին, խորին երախտագիտությամբ հարգանքի տուրք մատուցեց Լեոնիդ Ազգալդյանին, Մանուկ Սահակյանին, Կոմիտաս Դանիելյանին և Վաչագան Իշխանյանին, ապա ներկայացրեց ուղիղ մեկ տարի առաջ սկսված 44-օրյա պատերազմի մեկնարկի մասին տեսանյութ։

Այնուհետև նա համեմատություն անցկացրեց Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների միջև՝ հիշեցնելով հակամարտության քաղաքական, իրավական, սոցիալական և ժողովրդագրական ակունքները: Նախագահ Արմենակ Աբրահամյանը պաշտպանեց այն փաստը, որ Արցախի անկախության հարցը արդիական չէ, քանի որ Արցախը միշտ էլ եղել է հայկական պետության անբաժանելի մասը, որը ճանաչվել է 1920 թվականին և, հետևաբար երբեք չի եղել Ադրբեջանի կազմում:

Մնում է, որ Ֆրանսիան, հետամուտ լինելով Սևրի դաշնագրում պարունակվող իրավական ակտերին և հաջորդական թուրքական կառավարությունների կողմից հայերի դեմ իրականացված  ցեղասպանություններից բխող փոխհատուցումներին, կատարի իր իրավական պարտավորությունները և վավերացնի 1920 թվականի օգոստոսի 10 -ին Սևրում ստորագրված միջազգային խաղաղության դաշնագիրը ,  ինչը հնարավորություն կտա վերականգնել Հայաստանի Հանրապետության 1920 թ. անկախությունն ու ինքնիշխանությունը՝ Արևմտյան Հայաստանի տարածքում։

Հակամարտության աշխարհաքաղաքական վերլուծությունը, որտեղ  նշվեց նաև հայ ժողովրդի վրա հարձակված միջազգային ռազմա-ահաբեկչական կոալիցիան, թույլ տվեց հյուրերին քննարկել անցյալի սխալները և ներկայի քաղաքական ընտրության կարևորությունը, որպեսզի հնարավոր լինի  հակազդել բնակչության զանգվածային ոչնչացման և տարածքային օկուպացիայի ապագա ծրագրերին: Հիշեցնենք, որ այս մարդասպան միջազգային կոալիցիային մասնակից բոլոր երկրները նույնպես ՄԱԿ -ի անդամ են: Հետևաբար, ռազմավարական առումով կարևոր է հաշվի առնել այս իրավիճակը համապատասխան պետությունների ռազմական դոկտրիններում:

Մեկուկես ժամ տևած գիտաժողովի ավարտին մասնակիցներին ներկայացվեց 44-օրյա պատերազմի 88 էջանոց տարեգրություն:

Արցախում և Արևմտյան Հայաստանում հայկական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսը կցուցադրվի Անտիբի ՝՝Մայիսի 8՝՝-ի դահլիճում՝  2021 թվականի հոկտեմբերի 21 -ից:

https://bit.ly/3igYYyw

 https://bit.ly/3ih7DRP