«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները տխրեցնում են մեզ», — Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։

Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը քննադատել էր Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով լայնածավալ զորավարժությունների անցկացման փաստը։

«Այն ձևը, որով Ադրբեջանի նախագահը արտահայտեց իր տեսակետը, անակնկալ էր, քանի որ երկու երկրների միջև առկա են բարիդրացիական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, առկա են նաև ամենաբարձր մակարդակում կապ պահպանելու հնարավորություններ», — հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։