Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի հայտնի հայկական գամփռ շների վարքագիծն ու գտնվելու վայրը ավելի հեշտ հետևելու համար նրանց չիպավորելու են: Մաշկի տակ տեղադրված չիպերը պարունակում են տեղեկություններ շների ծննդյան թվի, տոհմածառի և անցկացրած հիվանդությունների մասին: Չիպերի շնորհիվ շները կունենան անձնագիր, իսկ պատվաստումներն ու բոլոր բժշկական միջամտությունները կգրանցվեն այնտեղ:

Իրենց մեծ չափով, քաջությամբ, ճարպկությամբ, խելքով, տիրոջ հանդեպ պարտականությամբ և հավատարմությամբ առանձնացող Հայկական գամփռ շների գենային կառուցվածքները նույնպես կպաշտպանվեն տեղադրված չիպով:

Մոդեռնիզացված չիպերը արդեն տեղադրվել են մոտ 100 շների վրա: