Արևմտյան Հայաստանի Սամոսատ-Ադըյաման քաղաքում Հռոմեական կայսրության օրոք կառուցված պատմական աղբյուրի հարևանությամբ գտնվող հորում հնագետները հայտնաբերել են դեռևս չբացահայտված պատմական կառույց։

Ադըյամանի թանգարանի տնօրեն Մեհմեդ Ալքանը պատմել է, որ տեղի բնակիչները տեղեկացրել են աղբյուրի տակ գտնվող կառույցի մասին։ Իր գլխավորությամբ՝ հնեաբանները սկսել են որոնման աշխատանքը և ստորգետյնա տարածքում, մոտ 30 մետր հեռավորության վրա հանդիպել են մեծ սյուների,  որից հետո 12 քմ մակերեսով կամարաձև ծածկով կառույցի: Ըստ տնօրենի՝ մանրակրկիտ ուսումնասիրություն դեռևս չի կատարվել։

Նշենք, որ Հռոմեական աղբյուրը ոչ միայն բավարարել է հնագույն Փերրե քաղաքի ջրի կարիքները, այլև քարավանների հանգստավայր է հանդիսացել։