ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հայստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ Lragir.am-ին տված հարցազրույցի ընթացքում մասնավորապես այսպես է խոսել․«Իրականում մենք տեսակի կռիվն ենք պարտվել, որովհետև առաջին կոչվող կամ հիմնադիր նախագահից սկսած հայտարարեցին, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է։ Եվ մենք լիարժեք չենք էլ գիտակցում, որ իրականում մենք չենք վաստակել այդ անկախությունը, այլ դա հասել է մեզ, փլվել է մեզ վրա Խորհրդային միության կողմից։ Իրականում մենք պետք է գիտակցենք, որ ունեինք հզոր գաղափարական միտք, ազատատենչ ոգի, բայց չունեինք նույնքան հզոր քաղաքական միտք։ Դա է պատճառը, որ մենք ի սկզբանե պարտվեցինք ինքնության կռիվը, հետո նոր պարտվեցինք այս պատերազմում։ 

Ես ուզում եմ շնորհավորել անկախությունը վաստակած բոլոր զինվորներին, հատկապես բոլոր նրանց, ովքեր իրենք անմահության երթն են բռնել։ Ես կուզեմ բոլորի առաջ խոնրահվելով՝ այնուամենայնիվ առանձնացնել երկու անուն, որոնց վաստակն ամենամեծն է անկախության հարցում․ անկախության դրոշակակիր Մովսես Գորգիսյանն է և անկախության բանակի հրամանատար, հետագայում ազատագրական բանակի հիմնադիր և գլխավոր հրամանատար Լենոնիդ Ազգալդյանը, ով առաջինն է, որ բարձրացրեց ազգային բանակ ունենալու հարցը»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով․

https://bit.ly/3maZa3z