Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Ռուսաստանի Սոչի քաղաքում:
ՌԴ նախագահի պաշտոնական նստավայրում կայացած հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները մանրամասն հայտարարություններ չեն արել:
Հանդիպումից հետո Պուտինը մասնավորապես ասել է. «Հանդիպումը շատ արդյունավետ և կարևոր էր»; իսկ Էրդողանը Twitter- ի իր միկրոբլոգում հայտարարել է․«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ հանդիպումից հետո մենք հեռացանք Սոչիից»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, ասել է. «Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը գտնվում է օկուպացված Ակնա շրջանում (Աղդամ), գործնականում Արցախ-Ադրբեջան շփման գծում»:
Փաստորեն Պուտինն ասաց, որ Արցախը Հայաստան է:
Հիշեցնենք, որ Սոչիում հանդիպումն անցկացվել է այն ժամանակ, երբ Սիրիայի Իդլիբ նահանգում ավելացել են լարվածությունն ու հակամարտությունները: Ռուսական և սիրիական ուժերը վերջին շաբաթների ընթացքում օդային հարվածներ են հասցնում Իդլիբում:
Հանդիպման ընթացքում երկու առաջնորդները քննարկել են Սիրիայի հարցը, Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ առևտրային գործունեությունը, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները: