ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում գտնվող Արևմտյան Հայաստանի Արսլանթեփե բլուրում կատարված պեղումների ընթացքում օրերս հայտնաբերվել են 24 դամբարան, 6 բնակելի տների մնացորդներ և կարասների մեջ հուղարկավորված երկու երեխայի կմախք, որոնք ենթադրաբար պատկանում են մ.թ.ա. 3600-3700 թվականներին:
Մալաթիայի Բաթթալգազի շրջանում գտնվող Արսլանթեփե բլուրում պեղումները սկսվել են օգոստոսին: Արսլանթեփե բլուրը՝ իր 5500-ամյա տաճարով, հայտնաբերված նիզակներով ու թրերով լույս է սփռում պատմության վրա։ Պեղումներն իրականացնում է իտալացի դոց. Դոկտ. Ֆրանչեսկա Բալոսի Ռեստելիի ղեկավարած հնագետների խումբը։