Արևմտյան Հայաստանի մեծությամբ երկրորդ՝ Չըլդիր լճին էլ է երաշտը հարվածել։ Լճի ջրի մակարդակը նվազել է 5-6 մետրով:
Ծովի մակարդակից 1 959 մ բարձրության վրա գտնվող Չըլդըր լիճը կարևոր տեղ է զբաղեցնում ձմեռային զբոսաշրջության մեջ։ Երաշտը բացասաբար է անդրադարձել նաև ձկնորսության վրա: