«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից թուրքերենով լույս ընծայված «Լռության ձայնը» մատենաշարի առաջին հատորը՝ «Խոսում են Թուրքիայի հայերը», թարգմանվել է հայերեն։

Գրքի արևելահայերեն թարգմանության շնորհանդեսը կայացել է ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Գիրքը Հրանտ Դինք հիմնադրամի՝ 2011թ. ի վեր իրականացվող բանավոր պատմության շարքի առաջին աշխատանքն է, ուր ներառված է 15 հարցազրույց՝ արված Ստամբուլում և Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում ապրող 15 հայի հետ, որոնք ծնված օրվանից ապրում են հայ ինքնությամբ՝ որպես իսլամացած հայեր:

Շնորհադեսի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի համակից պրոֆեսոր Հուրիկ Ադդարեանը, Կալիֆոռնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Մելիսսա Պիլալը: 

«Լռության ձայնը» շարքի մյուս գրքերի արևելահայերեն թարգմանությունները ևս շուտով հասանելի կլինեն ընթերցողներին:

 

 

 

«Մամեն զ’ալուր կը մաղեր» երգ: «Ոստան» անսամբլ

https://www.youtube.com/watch?v=RWqn8Elh6TY