Ինչպես հայտնում են պատկան մարմինները՝ Վանա լճի էկոհամակարգը, որի ջրի մակարդակը կլիմայի փոփոխության ու երաշտի պատճառով օրեցօր նվազում է, լուրջ վտանգի է ենթարկվում: Արևմտյան Հայաստանում երաշտի և կլիմայական փոփոխության պատճառով ամբարտակներում, լճերում եւ գետերում ջրի մակարդակն օրեցօր նվազում է:

Վանա լճի որոշ տարածքներում ջուրը նահանջել է 2 կիլոմետրով և եթե անձրև չտեղա,  լճի ներքին ու արտաքին էկոհամակարգի վիճակը աղետալի կլինի:  Ջրի նահանջելուց հետո լճի շրջակայքում ապրող բազմաթիվ թռչունների տեսակներ հեռացել են: Եթե ​​երաշտը շարունակվի, լճի ծավալը էլ ավելի կնվազի:

Ցամաքելու ամենամեծ պատճառներից մեկը լիճ թափվող գետերի վրա ջրամբարների և ՀԷԿ-երի կառուցումն է: Համապատասխան մարմինները պահանջում են իշխանություններից Վանա լճի և նրա շրջակայքի համար մշակել  արդյունավետ քաղաքականություն, որպեսզի լիճը փրկվի: