Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ռազմիկ Մադարյանը՝ ով ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի մարտական ընկերն է, արժանացավ նախագահի կողմից տրվող պատվո մեդալին։
Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված՝ արմատներով Մշեցի ազատամարտիկը պատմեց իր մարտական ուղուց, որն անցել է Արմենակ Աբրահամյանի հետ՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին Մարտակերտում, Քարվաճառում և տարբեր այլ վայրերում, որտեղ միասին մարտեր են վարել։
Իր խոսքում Մադարյանը մասնավորապես նշեց․ «Արցախյան շարժումը սկսելուց առաջ կար այլ շարժում, բոլորը ջանում և պայքարում էին Արևմտյան Հայաստանի համար,որի արդյունքում ձևավորվեց և աշխատեց հայոց գաղտնի բանակը, իսկ նպատակը միայն միացյալ Հայաստանն էր՝ Արևմտյան Հայաստանի հետ մեկտեղ։ Արցախյան շարժումից հետո փակուղու առաջ կանգնեց Արևմտյան Հայաստանի խնդիրը, այդ մասին էլ չէին խոսում, չէին շեշտում, առանցքային էր միայն Արցախը»։
Հպարտությամբ նշեց, որ այժմ կա ԱՀՀ նախագահ, կառավարություն, Ազգային Ժողով, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ևս մեկ քայլով մոտենում են գերագույն նպատակին՝ ազատագրել Արևմտյան Հայաստանը և հետ վերադարձնել իրական տերերին՝ բնիկ հայերին։ Շնորհակալություն հայտնելով նախագահ Արմենակ Աբրահամյանին Արևմտյան Հայաստանին նոր շունչ և զարթոնք տալու համար, հաջողություն մաղթեց ապագա ծրագրերի իրագործման մեջ և պատրաստակամություն հայտնեց անձնվիրաբար ծառայել հայրենքին։