Ադրբեջանի սկսած 44-օրյա պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր իրավիճակ է առաջացել: Սահմանի տարածքում Ադրբեջանի զորավարժությունների պատճառով Իրանը նույնպես որոշեց զորք մտցնել սահման: Իրանական մամուլը լուրեր է տարածել այս մասին:
Իրանի իշխանությունները տարածաշրջանում սկսեցին ուժեղացնել անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի մի մասը 44-օրյա պատերազմի ավարտին անցավ Ադրբեջանին:
Զորավարժությունների վերաբերյալ Ալիևը հայտարարություն է արել. «Նախ և առաջ, պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իր տարածքում կարող է իրականացնել ցանկացած զորավարժություն: Դա նրա ինքնիշխան իրավունքն է: Բայց, երբ մենք դա վերլուծում ենք որոշակի ժամանակահատվածի պարագայում, տեսնում ենք, որ նման բան երբեվիցե տեղի չի ունեցել: Ինչու՞ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին: Այս հարցերը ես չեմ տալիս, այլ տալիս է Ադրբեջանի հասարակությունը»:
Թեհրանի վարչակազմը, որը «անակնկալ» էր որակում Բաքվի կողմից աճող քննադատությունը, հայտարարել է, որ մոտ օրերս նոր զորավարժություններ է սկսելու ադրբեջանական սահմանին: Սոցիալական ցանցերում տարածվել են հրթիռների առկայությամբ տեսանյութեր: