Արևմտյան Հայաստանի Իգդիր նահանգի Թուզլուջա  գավառում են գտնվում Ծիածանի Բլուրներ կոչվող  գունագեղ լեռնագոյացությունները, որոնք տարվա տարբեր եղանակներին հյուրընկալում են բնության, լուսանկարչության և սպորտի սիրահարներին, ինչպես նաև օտարերկրացի զբոսաշրջիկներին: Բլուրները, առանձնանալով իրենց տարբեր չափերով, հիշեցնում են շագանակագույն, կանաչ, դեղին, մանուշակագույն և սպիտակ գույներով հարուստ ներկապնակ։ 

Իգդիր-Կարս ևԿարին մայրուղու հարևանությամբ գտնվող բլուրները այն վայրերից են, ուր հաճախում են այցելուները՝ միաժամանակ տեսնելու նաև տարածաշրջանում գտնվող Արարատ լեռը, Արարատ լեռան ազգային պարկը և Անիի ավերակները:

Հարգելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք տեսնել մեր երկրի բնական գեղեցկությունները՝ տարվա այս գեղեցիկ եղանակին, այժմ իսկական ժամանակն է: