Բռնազավթված Արևմտյան Հայաստանի Շըրնաք քաղաքի կենտրոնում և 20 շրջաններում Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը հանքանյութերի որոնման թույլտվություններ է տվել՝ շրջանցելով Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին զեկույցի կարևորությունը: Զեկույցը գրվել է` անտեսելով պատմական տարածքները: Կեղծ հաշվետվություններով այս տարածքներն ամբողջությամբ կթալանվեն:

Այս շրջաններում կսկսվեն նավթի և քարածխի որոնման աշխատանքներ, հանքանյութերի մանրացման արտադրություն և տարբեր հանքավայրերի ուսումնասիրություններ:

Քաղաքը շրջապատող Ջուդի լեռան վրա գտնվող տասնյակ հանքավայրեր և Սիլոպի, Ջիզրե գավառները աղտոտում են Հեզիլ, Հաբուր և Ներդուշ գետերը: Այս գետերն ու առվակները, որոնք նախկինում օգտագործվել են որպես խմելու ջուր, աղտոտվածության պատճառով ներկայումս նույնիսկ ոռոգման նպատակով չեն կարող օգտագործվել:

Հանածոների որոնման թույլտվությունների դեպքում բնակիչները ստիպված կլինին լքել տարածաշրջանը: Թալանը կառաջացնի էկոլոգիական աղետներ:

Շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստների կողմից տարածաշրջանի հանքարդյունաբերական տարածքների բացման դեմ իրավական գործընթաց է սկսվելու:

Արևմտյան Հայաստանը,  մոտիկից հետևելով իր տարածքում և առհասարակ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, դատապարտում է բնության և մարդկության հանդեպ կատարվող նմանատիպ անօրինական գործողությունները։