Մի շարք մասնագետների կատարած հետազոտություններից հետո պարզվել է, որ սոդայով հարուստ աշխարհի ամենամեծ  լճի՝ Արևմտյան Հայաստանի Վանա լճի ջրով պատրաստված ցողիչը (սփրեյ) կանխել է կորոնավիրուսի տարածումը ՝  բարձր պոտենցիալ ջրածնի (pH) արժեքի շնորհիվ:

Վանա լճի ջուրը հաճախ է դառնում գիտնականների հետազոտության առարկան ` այնտեղ պարունակվող հանքային նյութերի բարձր պարունակության և մաշկի բազմաթիվ հիվանդությունների համար օգտակար լինելու պատճառով: Կորոնավիրուսով հիվանդների վրա կատարված հետազոտության ընթացքում 30 հիվանդ օգտագործել է այս սփրեյը, որոնց մոտ նկատվել է հիվանդության նահանջ: