Ուսումնասիրությունը նվիրուած է Մշո Բուլանըք գավառին։ Օսմաներեն նորահայտ աղբյուրների միջոցով անդրադարձ է կատարվում գավառի կազմավորմանը: Մաշտոցյան Մատենադարանում պահվող՝ հայ գաղթականների՝ Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսին ուղղված նամակների հիման վրա այբբենական կարգով կազմվել է գավառի հայաբնակ գյուղերի ցանկ՝ ընդարձակ նկարագրություններով և ծանոթագրություններով։ Ամեն գյուղին նվիրված բաժնում զետեղված են տվյալ գյուղի բնակիչների նամակները։ Աշխատությունը հրատարակվել է Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ: Թարգմանված է անգլերեն։ Գիրքը նվիրված է Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսի ծննդյան 200-ամյակին: