Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական հիմնադրամների հետ համատեղ իրականացված ակցիայի շրջանակում օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց Արցախի Ճարտար բնակավայրում:

Ճարտարի մշակույթի տանը հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները երեխաներին, դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկներ են հանձնել: