Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Մերսին քաղաքում գտնվող 9000-ամյա Յումուքթեփե բլուրում շարունակվող հնագիտական ​​պեղումների ընթացքում բազմաթիվ քաղաքակրթությունների հետքեր են ուսումնասիրվում:

Մերսինի Յումուքթեփե բլուրում հայտնաբերված 4500 տարեկան գնահատվող կառույցի ներսում գտնվել են բազմաթիվ խեցեգործական իրեր և սննդի մնացորդներ, որոնք ոգևորություն են առաջացրել հնագետների մոտ:

Տավրոսներ գավառում գտնվող բլուրը հիշատակվում  է նաև «Քաղաքակրթությունների օրրան» անվանումով, քանի որ կրում է բազմաթիվ քաղաքակրթությունների հետքեր:

Պեղումների ղեկավար իտալացի պրոֆ. Դոկտ. Իզաբելլա Ջանևան նշել է, որ բլուրը կարևոր հուշումներ է տվել քաղաքակրթությունների ապրելակերպի առումով և հայտարարել է, որ իրենք հասել են մի մեծ աղյուսաշեն կառույցի, որը կառուցվել է հողի վրա:

Հայտնելով, որ իրենք գտել են նաև շենքի դռան հետքերը, Ջանևան ասել է.«Մենք այստեղ ամբողջական պահպանված մի մեծ  կարաս ենք գտել: Այն պատկանում է միջին բրոնզի դարաշրջանին: Կարծում ենք, որ այն թվագրվում է մ.թ.ա. 2500-2000 թվականներին, այսօրվանից հաշված՝ 4500 տարի առաջվա»: