GAP-ի (Հարավ արևելյան Անատոլիայի ծրագիր) շրջանակներում Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի Սուրուչ գավառում կառուցված ջրատարի պատճառով 20 հազար հեկտար գյուղատնտեսական հող է հեղեղվել: Տեղի բնակիչների ասելով՝ «Ջուրն իր հետ ավելի շատ վնաս բերեց, քան օգուտ»։ Նրանք կոչ են անում անհապաղ  միջոցներ ձեռնարկել։ 

Նախարարների խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 27 -ի որոշմամբ իրականացված Հարավարևելյան Անատոլիայի նախագիծը, նպատակ ունենալով վերացնել շրջանների միջև անհավասարությունը, իր հետ առաջ բերեց բազմաթիվ բացասական իրավիճակներ: Սուրուչի դաշտավայրը, որը գավառի ամենաբերրի գյուղատնտեսական տարածքն է, ջրի տակ է անցել ջրանցքների պատճառով: Որոշ հեղեղված տարածքներ վերածվել են եղեգնուտի, ջրի տակ են անցել նաև գերեզմաններ: Հակառակ այս ամենին՝   աճեցվող բամբակի, պիստակի եւ նռան ծառերը չորացել են: Տարածաշրջանի բնակիչներին անհանգստացնում է այն փաստը, որ դրա դեմ միջոցներ չեն ձեռնարկվում։

Այս խնդիրը առաջացել է ջրահեռացման խողովակների չբացման պատճառով: Սուրուչի դաշտը 40 տարի մնացել է առանց ջրի, և երբ ջրանցք են կառուցել, գյուղացիները չեն կարողացել ճիշտ ոռոգել հողը և տեղի է ունեցել տարերայնորեն ոռոգում: Ծրագիրն իրականացնող կապալառուները նախագիծը կատարել են ոչ լիարժեք և ոչ ճիշտ և չեն կազմել  ջրահեռացման համակարգ։

Տեղի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ կառուցել ջրահեռացման ուղիներ: