Գյումրիում բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան» և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։ Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը,  թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում։

Թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։ Թանգարանում ցուցադրված են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կահկարասի և այլն։

Առանձին սրահում ցուցադրվելու է Մայր Հայաստանի պատկերագրությանը և Առաջին հանրապետության խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նյութեր։

Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվելու է նորանոր նյութերով։ Հավքածուն ամբողջությամբ Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն է: 

«ԱԿՈՒՄԲ 1887»-ը ալեքսանդրապոլյան ոճի ներքին հարդարանքով կազմակերպված պատմական միջավայր է, որտեղ կազմակերպվելու են տարատեսակ միջոցառումներ։

2021 թ․ թանգարանը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ առանց մուտքավճարի։

Հայ ժողովրդական «Ախ, սևավոր, սևիկ աղջիկ» երգ

 https://www.youtube.com/watch?v=uNinje95Fuk