Արևմտյան Հայաստանում գտնվող  Վանա լիճը, երաշտի և գլոբալ տաքացման հետևանքով սկսել է հետ քաշվել, որոշ հատվածներում՝ մինչև 2 կիլոմետր, որից հետո լճի աղտոտվածությունը ավելի ակնառու է դարձել։ Ջրի աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում լիճ թափվող 12 գետերը, որոնք նույնպես աղտոտված են։

Ցամաքած տարածքներում առաջացող աղբակույտերը վտանգում են նաև մարդու առողջությունը: Աղբը, որը դեռևս չի մաքրվել լիազորված հաստատությունների կողմից, սկսել է տհաճ հոտ արձակել:

Քանի որ լիճը թափվող 12 գետերը չեն մաքրվում, աղբը անընդհատ հոսում է, իսկ պլաստիկ տոպրակների, շշերի, ապակու կտորների և տարբեր մետաղական արկղերի հետևանքով կենսաբանական աղտոտման հետ մեկտեղ առաջացած ֆիզիկական աղտոտումը զգալի չափերի է հասել: Այս աղտոտման մեջ առաջատար դեր են խաղում նաև բնապահպանական իրազեկվածության բացակայությունը և պատկան մարմինների բացթողումը, ովքեր ժամանակին չեն հեռացրել թափոնները: