Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին այցելել է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին, և սա այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների դեպի Հայաստան երրթևեկությանը։

Այցի ընթացքում փոխնախարարը կքննարկի Իրանի համագործակցությամբ  ու մասնակցությամբ այս ճանապարհի  կառուցման հետ կապված հարցերը:

«Իրան-Հայաստան պետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Մենք այցելել և տեսել  ենք այս ճանապարհը, և պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ նոր ճանապարհի կառուցման համար»,-ասել է փոխնախարարը և ավելացրել․ «Մենք պատրաստ ենք նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման հարցում համագործակցել Հայաստանի հետ»։