Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք ծովային արձակուրդը փոխարինել   կանաչով, թթվածնով հարուստ և զով բարձրալեռնային հանգստով,պատսպարվել բնության սրտում և անցկացնել մեկուսացված արձակուրդ, ապա որպես այլընտրանք առաջարկում ենք այցելել Արևմտյան Հայաստանի՝ Սև Ծովի  արևելյան շրջաններում թաքնված դրախտավայրերը:

Սև Ծովին հարակից  բարձր լեռներում թաքնված դրախտավայրերը սպասում են ձեզ, որտեղ դուք վերևից կնայեք ամպերին, շոգից այրվելու փոխարեն կմրսեք և բարձր լեռների գագաթին կձուլվեք բնության խաղաղ լռությանը:

Արդվինի փարթամ բնությունը հարուստ է նաև բազմաթիվ արոտավայրերով: Այստեղ դուք կարող եք հիանալի լուսանկարներ անել, զբոսնել  յուրահատուկ բուսական աշխարհով հարուստ բնության գրկում, որը նաև շատ վայրի կենդանիների բնակավայր է։ Սա կատարյալ վայր է թռչունների ճռվողյունի, ծառերի խշշյունի և առվակների քչքչյունի հետ միայնակ լինելու, ինչպես նաև արկածախնդրություն անելու համար։ Վայելեք այստեղ ձեր արձակուրդը՝  կտրվելով ժամանակակից կյանքի հարմարավետությունից: