Արևմտյան Հայաստան — Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, կլիմայի փոփոխությունը մինչև 2050 թվականը կարող է ստիպել ավելի քան 216 միլիոն մարդու աշխարհի վեց շրջաններում արտագաղթել:

Համաշխարհային բանկը վերլուծելով կլիմայի փոփոխության ազդեցությունը միգրացիայի վրա՝ Հարավային Ասիայում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում՝ Սահարայի հարավային հատվածում,  2018 թվականին առաջին անգամ հրապարակել է իր Groundswell զեկույցը, որը ներառում է նաև Հյուսիսային Աֆրիկան, Արևելյան Ասիան և Խաղաղօվկիանոսյան տարածքը, Արևելյան և Կենտրոնական Եվրոպան:

Ըստ զեկույցի՝ կլիմայի փոփոխությունը, ամենից շատ հարվածելու է աղքատ և խոցելի տարածաշրջաններին։

Մեր տեղեկություններով՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների, գյուղատնտեսական արտադրողականության և ծովի մակարդակի բարձրացման վրա աստիճանաբար աճում է,  որն էլ նվազեցնում է որոշ շրջանների, այդ թվում ՝ Արևմտյան Հայաստանի կենսունակությունը:

Իրավիճակը ծայրահեղ է Աֆրիկայի, հատկապես՝ Սահարայից հարավ ընկած շրջանների համար։

Արևմտյան Հայաստանը  անապատացվում է։

Բնիկ հայ բնակչության (2 միլիոն հայ) ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանը, որ հարգում էր բնական միջավայրը, գենետիկական ռեսուրսները և բնակավայրերի մշակույթը, այդպես էլ չընտելացավ այդպիսի ապրելակերպի բացակայությանը:

Բնիկ հայ բնակչության բնաջնջումից հետո թուրքական իշխանություններն արագացրեցին օգտակար հանածոների, միլիոնավոր խորանարդ մետր ջրի օգտագործումը, հազարավոր կիլոմետրերով գազամուղ և նավթամուղ կառուցեցին, հեղեղեցին հազարավոր հեկտար տարածքներ, իրականացրեցին  անտառահատումներ։ Իսկ անասնապահության մեծ ծավալները, ինչպես նաև հացահատիկային մշակույթի ինտենսիվ աճեցումը հանգեցրին ջրի ծավալների նվազեցմանն ու  ստորերկրյա ջրերի չորացմանը: Արդյունքն աղետալի է:

Համաշխարհային բանկի կայուն զարգացման գծով փոխնախագահ Յուրգեն Վոգելեն, որի գնահատականները ներառվել են զեկույցում, նշել է, որ կլիմայի փոփոխության հետևանքով միլիոնավոր մարդկանց բռնի միգրացիան կարող է կանխվել, և շարունակել է.«Ներքին միգրացիան կարող է կրճատվել 80%-ով կամ մինչև 44 մլն մարդ մինչև 2050 թվականը, եթե երկրները շտապ սկսեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, բարելավել կենսական էկոհամակարգը և օգնել մարդկանց հարմարվելու միջավայրին: Առաջին և ամենահրատապ գլոբալ գործողությունը պետք է լինի արտանետումների կրճատումը»:

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը Արեւմտյան Հայաստանի մայրաքաղաք Կարինից հայտնեց, որ միայն բնիկ բնակչության վերադարձը Արեւմտյան Հայաստան եւ իրենց կենսակերպին, որտեղ նրանք հարգում են կենսական էկոհամակարգը, կկանխի անապատացումը եւ հետագա կլիմայական փոփոխությունը Արեւմտյան Հայաստանում։ Այսօր էլ շարունակվող տարածքային բռնազավթման քաղաքականությունը հանգեցնում է Արեւմտյան Հայաստանի ոչնչացմանը: