ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ Հայաստանը ներկայացված է World Travel Awards-2021-ի անվանակարգերում՝ հնարավորություն ունենալով ստանալու համաշխարհային ճանաչում զբոսաշրջության ոլորտում․

  • World’s Leading Heritage Destination 2021։ Armenia
  • World’s Leading Cable Car Ride 2021: Wings of Tatev

Դեռևս հունիս ամսին համագործակցության պայմանագիր կնքվեց «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի և World Media & Events-ի միջև, որը հնարավորություն կտար Հայաստանին դառնալ ավելի տեսանելի միջազգային զբոսաշրջության ոլորտում, հայկական մշակույթն ու տեսարժան վայրերը ընդգրկել Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության անվանակարգերում։

World Travel Awards-ը հիմնադրվել է 1993-ին՝ ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչման, պարգևատրման և տոնակատարության համար։Հայաստանի օգտին երկու անվանակարգերում քվեարկելու համար պետք է այցելել այստեղ:

Քվեարկությունը բաց է մինչև ս․թ․ հոկտեմբերի 25-ը ներառյալ։

https://www.worldtravelawards.com