Արագ շախմատի Champions Chess Tour Finals օնլայն մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը մրցեց ադրբեջանցի ուժեղագույն շախմատիստներից Շահրիյար Մամեդյարովի հետ եւ առավելության հասավ երեք պարտիայում՝ 2,5։0,5։

Նախորդ 8 տուրերում Լևոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին, հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացի Ուեսլի Սոյին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ամերիկացի Հիկարու Նակամուրային, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է հայ շախմատիստին և ցանկանում նրան նորանոր հաղթանակներ։

 

 

Հայ ժողովրդական «Փափուռի» պարերգ

 https://www.youtube.com/watch?v=1unt3WVrSLY