Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, երեք տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի Բերձորի  միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը։

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ասում է․«Հայկական մնացած համայնքներում կա վերադարձի հնարավորություն, նոր ճանապարհն էլ հնարավոր է այնպես կառուցել, որ հայերն այնտեղ շարունակեն ապրել»։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Բերձորի՝ Քաշաթաղի շրջանն անօրինական կերպով անցավ Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքում մի քանի համայնքներ շարունակում են մնալ հայկական՝ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ։ Պատերազմից հետո շրջկենտրոն Բերձոր քաղաք են  վերադարձել հատուկենտ մարդիկ, ովքեր ապրում են սպասումով։ Քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի տվյալներով, երկու հազարից ավելի բերձորցիների տասը տոկոսն՝ էլ տուն չի եկել։

Բերձորի շրջանի 54 դպրոցներից միայն մեկն է մնացել։ Միջանցքի բնակավայրերի բոլոր դպրոցականները ամեն օր Աղավնո են հասնում։