ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրհամյանը պարգևատրեց մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագարական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանին նշելով․ «Այս պարգևատրումը ձեր անցյալի համար է՝ որպես Արևմտյան Հայաստանի ժառանգ, ինչպես նաև ա՛յն ներկայի և ապագայի, որով պահպանում և զարգացնում եք հայկական մշակույթը»։

Գագիկ Գինոսյանը արմատներով Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքից է, ով պատվով է կրում այն ազգանունը, որի նախապատմությունը գալիս է պատմական հայրենիքից։

Գինոսյանը խոսեց մշակույթից, հին հայկական պարերի տեսակներից, դրանց որոնմանն ու վերակենդանացմանն ուղղված քայլերից։ Անդրադառնալով  Արցախյան  պատերազմներին՝ կարևորեց ռազմապարերի դերն ու նշանակությունը, համեմատական տանելով «Հայ Ճամփա»  մարտարվեստի հետ՝ նշեց, որ յուրքանչյուր շարժում ինչպես մարտարվեստում այնպես էլ պարի մեջ իր ուրույն տեղն ու դերն ունեն։

Մեջբերելով Կոմիտաս վարդապետի խոսքը՝ «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ժողովրդի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթությունը» նշեց, որ այժմ ստեղծվող երաժշտական ռիթմերի կամ երգերի ներքո պարվող պարերը կապ չունեն նրա հետ, ինչը մենք անվանում ենք հայ քաղաքակրթություն։ Այն պարերը որոնք ստեղծվել են Հայկական լեռնաշխարհում բնիկ հայերի կողմից՝ նվիրված են եղել միայն Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող երևույթնորին, բնությանը, կենդանիներին, և մեր ոչ մի պարում օտարածին գեթ մեկ երևույթ չկա, իսկ դա ցույց է տալիս մեր ազգային ներաշխարհի արժեհամակարգի առկայությունը։ Եզրափակելով խոսքը, Գինոսյանը հիշեց 1993 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ Քարվաճառի մարտերից   որոշ դրվագներ՝ կապված  նախագահ Աբրահմյանի հետ։

Ամբողջական տեսանյութը հասանելի մեր յութուբյան էջում։

https://www.youtube.com/watch?v=6zjZS4EyZow

Leave a Reply