ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, Իրանի ԱԳ նախարար Աբդուլլահիանը մեկնել է Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցություններ վարելու։ «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Աբդուլլահիանը: 

Իրանը այսպիսով վերահաստատում է Հայաստանի հարավի հնարավոր բռնազավթման հավանականությունը:Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Լավրովը Իրանին հավաստիացնում էր, որ Հայաստանի հարավում «կոմունիկացիաների ապաշրջափակումը» չի հարվածի երկրի տրանզիտային ու տնտեսական շահերին։ Սոչիում Պուտին-Էրդողան համաձայնությունները Իրանի մոտ կասկածներ չեն թողել։Նոյեմբերի 9-ը ոչ միայն Հայաստանի, այլեւ ըստ էության Իրանի մեկուսացման ու մասնատման հեռանկարի մասին է։

Leave a Reply