2014 թվականի օգոստոսի 3-ին Շենգալում ԻՊ -ի կողմից իրականացված ջարդերից հետո եզդիները ստիպված էին մեկ օրվա ընթացքում լքել իրենց հայրենիքը և 7 տարի անցկացնել Հարավային Քուրդիստանի ճամբարներում։ Այժմ նրանք մեծ ջանքեր են գործադրում իրենց բնակավայրը վերադառնալու համար, իսկ Հայրենիք վերադարձողները բերկրանք են ապրում: Թիլ Իզեր գավառ վերադարձած եզդի կանանցից մեկն այսպես է ասել.«Թեև մեր տունը մնացել է առանց դուռ ու պատուհան, այնուամենայնիվ մեր տունն է, և այստեղ ավելի լավ է, քան վրաններում: Ես կարողանում եմ ազատ շնչել»։

Բաշուրի կամ հարավային Քուրդիստանի ճամբարներում ապաստանած մի քաղաքացի իր չորս երեխաների և կնոջ հետ 7 տարի անց Շենգալ վերադառնալու ուրախությունը կիսելով, այնտեղ անցկացրած օրերը այսպես է նկարագրում․«Սպանդի հրամանն իրագործելու ընթացքում ԴԱԻՇ -ի կողմից սպանվեցին մեր ընտանիքի 3 տղամարդիկ, իսկ մեր տանից փախցրեցին 6 կնոջ: Պատահականորեն նույն օրը 6 կին կարողացավ փրկվել ԴԱԻՇ-ի ճիրաններից: Մենք ստիպված եղանք բռնել Բաշուր Քուրդիստանի ճամփան: Բայց այնտեղ բացակայում էին կենցաղային պայմանները։ Դժվար էր վրաններում ապրելը: Մարդիկ իրենց ավելի հարմարավետ են զգում տանը: Վերջապես 7 տարի անց վերադարձանք տուն»:

Ցեղասպանությունը՝ որտեղ կամ ում հանդեպ էլ որ տեղի ունենա,  դատապարտելի հանցագործ արարք է։ Արևմտյան Հայաստանը, բոլոր առաջադեմ երկրների նման, դատապարտում է եզդիների դեմ իրագործված ցեղասպանութունը և ակնկալում մեղավորների դեմ արդար դատաստան, իսկ բնիկ ժողովրդին՝ արդար փոխհատուցում։