Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը հանրության լայն շրջանակին ներկայացնելու նպատակով Վարդապետի թանգարան-ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» ցուցադրությունը:

Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի՝ Կոմիտասի ժառանգությունը, եվրոպական գրականության մեջ իր տեսակարար կշիռն ունի, ուստի որոշվել է ցուցադրությունը կազմակերպել Եվրոպական ժառանգության օրերի և Եվրոպական լեզուների օրվա շրջանակում։

Կոմիտասի գրականությունն ուսումնասիրության ահռելի դաշտ է և չկա մի բնագավառ, որին վերաբերող գիրք չլինի Կոմիտասի գրադարանում: Ավաղ, Կոմիտասի անձնական գրադարանը մինչ օրս չի ենթարկվել լուրջ գիտական, մշակութաբանական, մատենագիտական, անգամ երաժշտագիտական ուսումնասիրության: 

Ցուցադրությունը ներառում է Կոմիտասի տարբեր տարիների և տարբեր քաղաքներում ձեռք բերած բազմաժանր գրականությունը։Առկա են նոտային գրականություն, երաժշտագիտական ուսումնասիրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և աշխատություններ, ամսագրեր, գեղարվեստական և այլ գրականություն:

Հայ ժողովրդական «Սոնա յար» երգ

Leave a Reply