Հոկտեմբերի 3 -ին Իսպանիայի Բարսելոնա քաղաաքի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու տարածքում տեղի ունեցավ հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը:

Արարողությանը ներկա էին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և Բարսելոնայի դեսպանատան դիվանագետները, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, Բարսելոնայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողությանը նախորդել է Արևմտյան Եվրոպայի պատրիարքության պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մատուցած սուրբ պատարագը: