Իրանն ու Հայաստանը վերսկսել են Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման շուրջ քննարկումները: Հիշեցնենք, որ վերջին անգամ այս հարցը քննարկվել էր 2019 թվականին, երբ հայտարարվեց, որ նախագծում ներդրում կանի Իրանը:

Հիդրոէլեկտրակայանը դեռ կառուցված չէ, բայց ներկայում, երբ Իրանը բացահայտ նախազգուշացնում է «միջանցք» բացելու նպատակով իր սահմանի երկայնքով Հայաստանի մի հատվածի բռնակցման հավանականության մասին, ջրամբարի կառուցումը կարող է «ամրաշինական» կառույցի դեր խաղալ ագրեսիայի ճանապարհին:

Նման փորձ արդեն կա: Խուդաֆերինի զավթումից հետո Ալիեւը հայտարարեց, որ Իրանը Արաքս գետի վրա ջրամբարներ է կառուցել, որի հետեւանքով ջրի տակ են անցել երկաթուղային գծի մի քանի կիլոմետրը: Այժմ պետք է նոր ճանապարհ կառուցեն: «Դրանք կառուցվել են Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնագրի հիման վրա: Այս խնդիրը (երկաթգծի ջրի տակ անցնելը) լուծելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը տեխնիկական առաջարկություն կպատրաստի իրանական երկաթուղային համակարգին ճանապարհը միացնելու վերաբերյալ», ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին: